Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն աջակցում են Սուդանի ռազմական խորհրդին

14:25, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն աջակցում են Սուդանի ռազմական խորհրդին

Սուդանում շարունակվող ցույցերի պայմաններում Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն 3 մլրդ դոլարի օգնություն են ուղարկել ռազմական խորհրդին: Աս մասին հաղորդում է Euronews-ը:

Պետական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, երկու երկրները Սուդանի կենտրոնական բանկում 500 մլն դոլար կներդնեն, մնացած օգնությունն էլ սննդամթերքի, դեղորայքի ու նավթամթերքի տեսքով կուղարկեն:

«Սա կամրապնդի Սուդանի ֆինանսական դիրքը, կնպաստի ազգային փոխարժույթի կայունության բարձրացմանը», - նշված է Սաուդյան Արաբիայի մամլո ծառայության հայտարարության մեջ:

Ծոցի երկու երկրներին կապում է Սուդանի անցումային ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթթա ալ Բուրհանի և նրա տեղակալ Մուհամեդ Համդան Դագալոյի մասնակցությունը Եմենում պայքարող Սաուդյան կոալիցիային:

Սուդանում տնտեսական ճգնաժամ է, ինչը հանգեցրել է հացաբուլկեղենի խանութներում և բենզալցակայաններում հերթերի գոյացմանը:

Փողոցում հավաքված ցուցարարները շարունակում են պայքարել իշխանությունը ժողովրդի կառավարությանը հանձնելու համար՝ վստահեցնելով, որ պահանջի չբավարարման դեպքում որևէ մեկը չի կարող իրենց ստիպել տուն վերադառնալ:

3578 | 0
Facebook