Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Միջազգային

«Մենք կշարունակենք հակազդել Ռուսաստանի ագրեսիային». Թրամփը շնորհավորել է Զելենսկիին

10:25, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
«Մենք կշարունակենք հակազդել Ռուսաստանի ագրեսիային». Թրամփը շնորհավորել է Զելենսկիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին՝ հաղթանակի, իսկ ուկրաինացիներին՝ արդար և ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ:

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը և հակազդել Ռուսաստանի ագրեսիային»,- ասված է հայտարարության մեջ:

Զելենսկիին արդեն հասցրել են շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ինչպես նաև ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պաշտոնական տվյալներով, հաղթող է ճանաչվել Վլադիմիր Զելենսկին՝ ձայների 73.2%-ով: Նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հավաքել էր ձայների 25.5%-ը:

| | |
2772 | 0
Facebook