Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ-ում. ՀՔԾ

21:00, կիրակի, 21 ապրիլի, 2019 թ.
Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ-ում. ՀՔԾ

Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Տեղեկությունը հաստատել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Միհրան Պողոսյանի արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է։

Ըստ ՀՔԾ-ի՝ Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել էին ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն:

8735 | 1
Facebook