Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի վատ, շատ վատ խոսույթի միտում կա». Իզաբելլա Աբգարյան

15:45, կիրակի, 21 ապրիլի, 2019 թ.
«Մի վատ, շատ վատ խոսույթի միտում կա». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի վատ, շատ վատ խոսույթի միտում կա, որ պարբերաբար արթնանում է, երբ տեսնում են, թե ոնց ենք կարեկցում ու ցավակիցը դառնում օտար պետությունում տեղի ունեցող աղետի, կորստի ժամանակ:

«Բա որ մեզ էին կոտորում, նրանք այսպես ցավո՞տ էին ընկալում», «Բա որ մեր եկեղեցիներն էին քանդվում, ո՞վ էր դարդ անում» և այլն ...

Ու նույն մարդիկ աշխարհից պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչում ու գոհունակությամբ տարածում ճանաչման բանաձևերը... Նույն մարդիկ տեսնում են, թե ոնց են այլ երկրները ընդունել ցեղասպանվելուց մազապուրծ եղած հայերին ու զարգանալու, բարգավաճելու հնարավորություն տվել... Նույն մարդիկ պիտի որ հիշեին, թե ոնց էր աշխարհը միաբան օգնում 88֊ի աղետալի երկրաշարժի ժամանակ...

Դա սեփականը գնահատել չէ, այլ էգոիզմի տեսակ:
     Ինձ համար Պալմիրան, Փարիզի Աստվածամոր տաճարը կամ մեր կորցրած հրաշք Զվարթնոցը նույնքան հիասքանչ են ու մարդկային ուժի, չարչարանքի, մտքի թռիչքի վկայություններ ...

Իսկ ահաբեկչությունը ու անմեղ զոհերը նույնքան դատապարտելի ու զարհուրելի, որքան մեզ հետ տեղի ունեցած ողբերգությունները..

Մեկ այլ բան էլ ասեմ: Արդեն՝ ներքին:
     Մարդիկ, որ ամեն առիթով կոչ են անում դեպի մարզեր գումարներն ուղղել, տարածում են գյուղական դպրոցների անմխիթար նկարները, ոչ մի ուշադրություն չեն դարձնում, երբ պատիդ դնում ես այդ նույն գյուղերին ժամանակակից գրադարաններ նվիրող նախագծի կայքի հղումը: Երբեք դա չեն տարածում...

Ինչ֊որ բան այն չէ»:

| | |
2952 | 0
Facebook