Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի

14:10, կիրակի, 21 ապրիլի, 2019 թ.
Հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի

Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիրավորներն են՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարվածները հայր ու որդի են: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբուրում:

4942 | 1
Facebook