Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով են վերադառնում Ուկրաինայից

01:05, կիրակի, 21 ապրիլի, 2019 թ.
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով են վերադառնում Ուկրաինայից

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարից Հայաստանի ներկայացուցիչները վերադառնում են 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով։

Ոսկե մեդալակիր է դարձել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով եզրափակչում հաթանակ տոնեց Ալժիրը ներկայացնող Չեմսեդին Կռամոուի նկատմամբ:

Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 64 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ Աշոտ Մխիթարյանն ու Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալ։

Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակները արժանացել են 2-րդ մրցանակին՝ զիջելով միայն տանտերերի՝ Ուկրաինայի հավաքականին:

| | |
1442 | 0
Facebook