Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է

19:05, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է

ԻԴԵԱԼ համակարգը փոքրիկ տոն էր կազմակերպել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի մանկապարտեզի փոքրիկների համար:
     Գիտակցելով իր մեծ պատասխանատվությունը սեփական երկրի հանդեպ, կարևորելով մարզերի զարգացումը՝ ԻԴԵԱԼ համակարգը ուրախ ու գարնանային տոն էր կազմակերպել սահմանամերձ Պառավաքար գյուղի մանկապարտեզի երեխաների համար:


     Ապրիլի 20-ին, բազմաթիվ նվերներով և ուրախ տրամադրությամբ,փոքրիկներին այցելության էին գնացել #ԻԴԵԱԼիստները՝ տանելով գարնան ուրախ շունչն ու տրամադրությունը: Հյուր էին եկել նաև Միկի Մաուսն ու ուրախ ծաղրածուն:

     Ուրախ մթնոլորտ, բազմաթիվ ժպտացող ու գոհունակ դեմքեր և, ամենակարևորը, փայլող բազմաթիվ փոքրիկ աչքեր՝ լի ուրախությամբ և երջանկությամբ:

     Պարեցին, երգեցին, խաղացին տարբեր հետաքրքիր խաղեր ու ստացան գեղեցիկ նվերներ՝ խաղալիքներ, քաղցրավենիք, գրենական պիտույքներ:
     -Հաճելի է գիտակցել, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ունենք յուրաքանչյուր երեխայի անհոգ մանկության ապահովման գործում,- նշեց ԻԴԵԱԼ համակարգի աշխատակիցը:

| | |
1247 | 0
Facebook