Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սուդանում ցուցարարները պահանջում են իշխանությունը հանձնել ժողովրդի կառավարությանը

16:40, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
Սուդանում ցուցարարները պահանջում են իշխանությունը հանձնել ժողովրդի կառավարությանը

BBC-ի հաղորդմամբ, Սուդանի ցուցարարները ռազմական խունտայի իշխանությունը կասեցնելու նպատակով ցանկանում են կիրակի անձամբ նշանակել անցումային կառավարության անդամներին՝ այդկերպ իշխանությունը փոխանցելով ժողովրդի կառավարությանը:

Հիշեցնենք՝ մի քանի ամիս տևած բողոքի ակցիաներից հետո հաջողվեց պաշտոնանկ անել նախագահ Օմար ալ-Բաշիրին:

Երեկ ցուցարարներն «ազատություն», «խաղաղություն» և «արդարություն» կոչերով հավաքվել էին Սուդանի ռազմական ստորաբաժանումների մոտ:

5841 | 0
Facebook