Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օդից գործ ստացածներն իրար են խառնվել». Աշոտ Ասատրյան

00:10, կիրակի, 21 ապրիլի, 2019 թ.
«Օդից գործ ստացածներն իրար են խառնվել». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը գրել է. «Օդից գործ ստացածներն իրար են խառնվել, չեն հասկանում Դավիթին պաշտպանեն, թե Նիկոլին հավատան: Դավոյին պաշտպանելու դեպքում ուղիղ խփում են Նիկոլին, ինչքան էլ փորձ կատարվի ԱԱԾ պետի վրա սլաքները ուղղելու, միևնույնն է բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ Վանեցյանը լինելով վարչապետի ենթակայության տակ, չէր կարող ինքնագլուխ գործ բացեր նման պետական պաշտոն զբաղեցնող անի դեմ, քանի որ մինչև գործ հարուցելը դա քննարկվում է նախորոք:

Հա բայց Դավոն էլ որոշներին ընկերա, որոշների համար հոգեհարազատ մարդ և այլն, մեղադրելն էլ անհարմար ու սխալ կլինի իրանց կողմից: Նիկոլն էլ ասումա «ախպերավարի» վերաբերմունքը թարգեք, օրենքով ամեն ինչ կլուծենք, է ախր ոչ օրենքից են բան հասկանում, ոչ հարցի լուծումից, «ախպերավատ» լինողներին տարել ուր հասնի խցկել ես, հիմա ուղեղի մեխանիզմները կախելա, չեն հասկանում ինչ անեն: Գիտեն որ բնազդով պետքա մի բան անեն, բայց ախր ի՞նչ, էտա խնդիրը»:

6861 | 1
Facebook