Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մասիսի քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, իսկ Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվել են․ մարդ ոչինչ չի հասկանում». Վ. Գասպարի

16:15, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
«Մասիսի քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, իսկ Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվել են․ մարդ ոչինչ չի հասկանում». Վ. Գասպարի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատություն, Եղբայրություն, Հավասարություն
     ՄԻ ՊԱՀ ՀԻՇԵՆՔ Մասիսի քաղաքապետին՝ մարդ, ով իր եղբոր հետ հեղափոխության օրերին մարդ էր ծեծում, մարդ, ով ամենա-ակտիվ և ամենից եռանդուն կերպով էր պայքարում ներկա իշխանությունների դեմ, մարդ, ում դեմ բազմաթիվ ցուցմունքներ կան և անհերքելի ապացույցներ, հիմա շարունակում է պաշտոնավարել, իսկ Դավիթ Սանասարյանը, որ մշտապես պայքարել է Հայաստանում մարդու իրավունքների համար մեկ մարդու ցուցմունքի հիման վրա դադարեցվում են լիազորությունները, ինչ է կատարվում, մարդ ոչինչ չի հասկանում...»:

7440 | 1
Facebook