Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի հետ հանդիպումից հետո Էստոնիայի նախագահը որոշել է փակել ռուսական դպրոցները

17:10, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
Պուտինի հետ հանդիպումից հետո Էստոնիայի նախագահը որոշել է փակել ռուսական դպրոցները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հայտարարել է, որ իմաստ չի գտնում պահպանել ռուսական դպրոցները:

«Որպես եվրոպական երկիր՝ մենք պաշտոնական լեզվով ենք իրականացնում կրթությունը»,- ասել է նա՝ «Коммерсант»-ի հետ զրույցում:- Երբ կրթությունն իրականացվում է էստոներենով, քիչ մարդիկ են շարունակում ուսումնասիրել ռուսական մշակույթը, գրականությունը և լեզուն»:

Նախագահ Կալյուլայդը նշել է, որ անգամ ռուս ծնողներն են նախընտրում իրենց երեխաներին տանել էստոնական դպրոցներ:

Վլադիմիր Պուտինն ու Կերստի Կալյուլայդը հանդիպել են ապրիլի 18-ին՝ վերանորոգումից հետո Էստոնիայի դեսպանատան շենքի բացման ժամանակ:

11680 | 0
Facebook