Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առնվազն կոռուպցիայի ու ընտրակեղծիքների համար կան բավարար հիմքեր Սերժին քրեական պատասխանատվության կանչելու». Հ. Գրիգորյան

15:40, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
«Առնվազն կոռուպցիայի ու ընտրակեղծիքների համար կան բավարար հիմքեր Սերժին քրեական պատասխանատվության կանչելու». Հ. Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ». Նիկոլ Փաշինյան

Ժամանակին Նիկոլը լավ էլ վստահ էր, որ թե ընտրություններն ու հանրաքվեները կեղծվում են, առկա է 50/50 թալանչիական համակարգ, և որ կարմիր գծերն ու արագաչափերն են ապօրինի և որ համակարգված կոռուպցիա գոյություն ունի։

Այսինքն՝ եթե Հայաստանում ընտրություններ չեն կեղծվել Սերժի ժամանակ, ապա մերժիր սերժին շարժումը անհիմն էր։ Եթե նման կեղծիքներ եղել են, ապա բոլորն են հասկանում, որ Մուկուչյանն ու Սերժը քրեական հանցագործներ են՝ համապատասխան հոդվածների համաձայն։

Եթե Նիկոլը հիմա ասում է՝ համակարգված կոռուպցիա ԱՅԼԵՎՍ չկա, ապա ենթադրվում է, որ ժամանակին նման կոռուպցիա եղել է, որի մասին բոլորս գիտենք։ Համակարգված կոռուպցիան մի կենտրոնից՝ Բ26 ից, կառավարվող կոռուպցիոն բուրգն է, որի ղեկավարը Քոչարյանն էր, իսկ հետո՝ Սերժը։

Առնվազն կոռուպցիայի ու ընտրակեղծիքների համար կան բավարար հիմքեր Սերժին քրեական պատասխանատվության կանչելու։

Եթե դա չի արվելու մոտակա ժամանակում, ապա կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ հեղափոխություն չի եղել, իսկ կատարված իշխանափոխությունը Սերժին ամենևին էլ փաստացի իշխանությունից չի զրկել, կամ առնվազն երաշխքիներ է ստեղծել Սարգսյանների համար, ի դեմս Դատական համակարգի, ԱԱԾ ու ոստիկանության, որտեղ պահպանվում են Սերժի հետ խնամիական կապերով կապված անձանց պաշտոնավարումը։

Այս ամենը կասկածի տակ է դնում քաղաքական ու տնտեսական հեղափոխության մասին հանրության ակնկալիքները, և տեղիք տալիս մտածելու իրական հեղափոխության, իրական իշխանափոխության և իրական տնտեսական ու արտաքին քաղաքականություն վարելու համար մեր հետագա քայլերի մասին։

Շարունակելի»։

4720 | 0
Facebook