Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Ալավերդցիների համբերության բաժակը լցվել է. բաց նամակ՝ վարչապետին

14:30, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
Ալավերդցիների համբերության բաժակը լցվել է. բաց նամակ՝ վարչապետին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին
     Հարգելի պրն Փաշինյան և պրն Արշակյան,
     Տեղեկացնում ենք, որ Մ6 միջպետական ճանապարհի այն հատվածը, որն ացնում է Ալավերդի քաղաքով, 2018թ-ի նոյեմբերին վերանորոգման նպատակով քանդվել է, սակայն դեռևս ոչ մի աշխատանք չի կատարվել (կից ներկայացնում ենք նկարներ)։ Այս սկսված, սակայն չիրագործված աշխատանքի պատճառով ճանապարհի այդ հատվածը դարձել է ոչ միայն անանցանելի, այլ նաև փոշոտ և ցեխոտ։ Ինչը քաղաքացիների մոտ մտահոգության և բողոքի առարկա է դարձել, քանի որ վերջինս մեծ վնաս է հասցնում բնակիչների և այդ ճանապարհով երթևեկողների ավտոմեքենաներին։ Արդյոք նպատակային էր սկսել այս աշխատանքը և վերջինիս գծով ոչինչ չիրականացնել՝ մեծ վնաս հասցնելով քաղաքացիներին։
     Հորդորում ենք, ուշադրություն դարձնել այս հարցին, քանի որ վերջինս ոչ միայն համայնքային, այլ նաև միջպետական խնդիր է։

Ալավերդի քաղաքի բնակիչներ

7198 | 1
Facebook