Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Շաքար» հարաբերություններ են ձևավորվել Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչ Հակոբյանի և Ալեքսանյանի քրոջ որդիների միջև. «Հրապարակ»

10:15, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
«Շաքար» հարաբերություններ են ձևավորվել Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչ Հակոբյանի և Ալեքսանյանի քրոջ որդիների միջև. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեզ փոխանցել էին, որ Սամվել Ալեքսանյանի շփումներն իշխանության հետ չեն ավարտվում Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցումներով, «շաքար» հարաբերություններ են ձևավորվել Աննայի եղբոր՝ Հրաչ Հակոբյանի և Ալեքսանյանի քրոջ որդիների միջև․ նրանց միասին տեսել են «Լա Սկալա» համալիրում` «ցկցկալիս»։ Ճի՞շտ են այդ լուրերը․ հարցրինք պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Էդ տիպի լուրերն էնքա՜ն շատ են։ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ հանդիպել եմ վերջերս՝ իրենք միջնորդով ցանկացել էին ինձ տեսնել, որովհետև Արարատի մարզում ինչ-որ գործունեություն են ծավալում, Արարատի մարզպետի հետ միջնորդ չկար, որ հանդիպեին, ինձ հետ հանդիպեցին, որից հետո ես կազմակերպել եմ հանդիպում մարզպետի հետ։ Խոսքը վերաբերում էր նրան, որ իրենց կառուցած գործարանի համար պետք էր ճանապարհ կառուցել` թույլտվություն էր պետք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5483 | 1
Facebook