Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Արջերը կմնան վանդակներում՝ նրանց ընդունող չկա

18:20, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
Արջերը կմնան վանդակներում՝ նրանց ընդունող չկա

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մկրտչյանն օրեր առաջ ահազանգել էր Աշտարակի ձորում պահվող գորշ արջերի անմխիթար վիճակի մասին: «Ապրիլի 13-ին ականատես եմ եղել հետևյալ պատկերի՝ Աշտարակի ձորում, «Աշտարակի ձոր» ռեստորանի տարածքում, մոտ 30մ քառակուսի չափերով վանդակում պահվում են 3 գորշ արջ, գարշահոտ պայմաններում ու շատ ընկճված վիճակում, ինձ հայտնի չի արջերը ոնց են հայտնվել էտ տարածքում, որսի արդյունքում, թե առք ու վաճառքի, տարածքում աշխատակից չկար, ու ռեստորանը փակ էր, ոչ մեկի հետ խոսել չհաջողվեց»,- գրել էր նա։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անազատության մեջ պահվող արջերին իրենց վանդակներից տեղափոխելու համար կմիջամտի միայն այն ժամանակ, երբ այդ արջերին ընդունող կողմ լինի: Այս մասին ԷկոԼուր ՀԿ-ին հայտնել է տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը: Նրա խոսքով` նախկինում տեսչությունը համագործակցում էր մասնագիտացված կառույցների հետ, և անազատության մեջ պահվող կենդանիները բանակցությունների միջոցով տեղափոխվում էին կա՛մ Կենդանաբանական այգի, կա՛մ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամ: Սակայն այս պահին այդ կենտրոնները չեն կարող նոր առանձնյակներ ընդունել՝ հագեցվածության պատճառով: «Ասում են, որ որոշ ժամանակ անց կկարողանան 1-2-ին ընդունել: Պետք է լուծումը լինի, որպեսզի կարողանանք կոնկրետ միջամտություն կատարել: Երբ նորություն լինի, գործունեություն կկիրառենք և կտեղակացնենք այդ մասին»,- նշել էր նա:

| | |
2173 | 0
Facebook
COMMENT.am