Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քրդերի և արաբների միջև Քիրքուքում կրկին բախումներ են սկսվել». Կարեն Հովհաննիսյան

23:35, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
«Քրդերի և արաբների միջև Քիրքուքում կրկին բախումներ են սկսվել». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրաքյան Քրդստանի և Իրաքի միջև վիճելի տարածք համարվող Քիրքուքում կրկին սրվել է իրավիճակը: 2017թ. հոկտեմբերի 16-ից հետո Քիրքուքից բռնի կամ ստիպված տեղահանված քրդերը 2019թ.-ին սկսեցին վերադառնալ իրենց բնակավայրերը, սակայն հանդիպել են մեծ խնդրի: Այն տները, որտեղ Սադամ Հուսեյինի օրոք պատականել են արաբներին, իսկ Սադամի իշխանության տապալումից հետո՝ արաբների հեռցումից հետո անցել էին քրդրին, այս ընթացքում կրկին անցել են արաբներին: Քրդերի և արաբների միջև Քիրքուքում կրկին բախումներ են սկսվել: Բախումների էպիկենտրոնը Քիրքուք նահանգի Պարկանա քաղաքի մոտակայքում գնտվող Սարգանա գյուղն է: Քրդերը դուրս են եկել փողոց պահանջով, որ Քիրքուք նահանգում անցկացվի հանրաքվե, թե վերջապես ում վերահսկողության տակ այն պետք անցնի: Կարծում եմ, որ այս կայծը շատ արագ կարող է տարածվել Քիրքուքի ողջ շրջանում»:

2310 | 0
Facebook