Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փաշինյանը՝ «բարձր տոկոսով վարկերի քոքը կտրելու» մասին

21:35, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Փաշինյանը՝ «բարձր տոկոսով վարկերի քոքը կտրելու» մասին

Օգտատերերից մեկը հարց ուղղեց վարչապետին. «Բարձր տոկոսով վարկերի քոքը կտրել տվեք ՀՀ-ից, 100 և ավելի տոկոսով վարկերը կործանում են ՀՀ քաղաքացիներին, նույնիսկ գյուղվարկեր կան 50%-ից ավելի։ Ձեզ խաբում են, Կենտրոնական Բանկի նախագահն ու փոխվարչապետը, նրանք Կառավարության նիստում սլաքները ուղղեցին դեպի գրավատները, բայց խոսքս Վարկային կազմակերպությունների մասին է: Եթե կցանկանաք, կարող եմ 20 և ավելի վարկատեսակ ցույց տալ, որոնք քերթում են ժողովրդին»։

Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նշեց, որ 24%-ից բարձր տոկոսով վարկերը բանկերը չեն տալիս, այլ ուրիշ կազմակերպությունները.

«Մենք բանկային վարկերի տույժ տուգանքների վերաբերյալ որոշում ենք կայացրել։ 130 հազար մարդու վարկային պատմություն մաքրվել է, արդեն 10-15 հազար մարդ օգտվել է այդ հնարավորությունից։

Մենք կարո՞ղ ենք դնել տոկոսի վերին շեմ, աշխարհում նման բան չկա և դա սխալ է։ Այս հարցի լուծումը տեսնում ենք մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու մեջ։ Մարդը հաճախ վարկը վերցնում է առանց հաշվարկներ անելու, առանց նայելու այն թղթերը, որոնք ստորագրում է»,- ասաց վարչապետը։

Վարչապետը նաև հայտնեց. «Ըստ ԿԲ-ից ստացած տեղեկանքի՝ այսօր մեր ընտանիքների 80 տոկոսն ունի վարկային պարտավորություններ. «Այդ 80 տոկոսի համար վարկային պարտավորություն կատարելը բավականին դժվար է։ Ի՞նչ պետք է անել, մենք ելքը տեսնում ենք մարդկանց համար աշխատելու հնարավորություն ստեղծելը, տույժ տուգանքները վերացնելը, որ մարդիկ գան այն վիճակին, որ վիճակում վարկ են վերցրել»։

| | |
2633 | 0
Facebook