Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փաշինյանը պատասխանեց հարցին՝ «մինչև երբ եք պատրաստվում աշխատել բոլորի փոխարեն»

20:55, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Փաշինյանը պատասխանեց հարցին՝ «մինչև երբ եք պատրաստվում աշխատել բոլորի փոխարեն»

Հարցերից մեկը, որին անդրադարձավ վարչապետը, հետևյալն էր՝ մինչև ե՞րբ եք պատրաստվում աշխատել բոլորի վրա: «Ես մտածում եմ, որ ես չափից ավելի մեծ ուշադրություն եմ հրավիրում իմ վրա և ուրիշների աշխատանքը չի երևում: Մամուլը, հասարակությունը ևս ունեն իրենց մեղքի բաժինը, որովհետև չափից ավելի ուշադրություն են դարձնում ինձ վրա: Ես չեմ ասում՝ բոլորը հարյուր տոկոսանոց ռեկորդ են խփում, բայց աշխատւմ են բոլորը, ամեն ինչը թիմային աշխատանքի արդյունք է: Ես ինձ եմ մեղադրում՝ չափից ավելի եմ իմ վրա ուշադրություն դարձնում, ուրիշների աշխատանքը չի երևում: Բայց ես աշխատում եմ իմ փոխարեն, այո, աշխատում եմ շատ, բայց՝ իմ փոխարեն և մյուսներն էլ աշխատում են իրենց փոխարեն: Ես լիարժեք կերպով գոհ չեմ մյուսների աշխատանքից, և իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ:

Նաև մարդիկ կան, որ ասում են՝ եկեք Նիկոլին չքննադատենք, բողոքի ալիք է առաջանում, եկեք քննադատենք կողքիններին: Ու սկսվում է ստերի շարքը»,- ասաց Փաշինյանը:

4082 | 0
Facebook