Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դոզան շատ էր». Փաշինյան

21:05, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
«Դոզան շատ էր». Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Բագրատաշենի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին և

Նորագավիթի մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու վերաբերյալ թեմային:

«Բագրատաշենի մաքսատանը մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել: Անփորձ մի երիտասարդ մուտք է գործել ռենտգեն սարքի միջով: Ու աշխատակիցները ոչ միայն նկարում էին, այլև հռհռում էին այդ քաղաքացու վրա: Դրոշի հետ կապված միջադեպն ու այս միջադեպը նույն բաներն են: Այս դեպքում կա նաև հանրային որոշակի վրդովմունք՝ ազատեք գործից: Բա հիմա էլ ես ասեմ՝ բայց չէ՞ որ իրենք էլ երեխաներ ունեն, ընտանիք են պահում: Ինչո՞ւ այս դեպքում հանենք, մյուս դեպքում չհանենք: Մի դեպքում անարգել են քաղաքացու, մի այլ դեպքում՝ ՀՀ դրոշը: Որպես մի անհատ՝ իր համար դոզան շատ էր, բայց իրականում ես այդ քաղաքացուն ոչ տեսել էի, ոչ գիտեի, նա ինձ համար ուղղակի սիմվոլ էր պետական պաշտոնյայի, ով անարգում էր դրոշը: Նրան ազատելով՝ ես ազատվել եմ բոլոր նման պաշտոնյաներից, որոնք իմ ուղերձը հասկացել են»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, որ մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելը իր լիազորությունների մեջ չի մտնում՝ Փաշինյանը ասաց. «Իմ ղեկավարած կառավարության առընթեր մարմնում իմ աշխատողն է նա, սա ի՞նչ տրամաբանություն է»: Վարչապետի խոսքով՝ այս միջադեպը ՀՀ-ում դրոշի նկատմամբ վերաբերմունքի առումով հեղափոխական նշանակություն է ունենալու «Սրանով արդեն իր խնդիրը և իր հարցը լուծվել է»,- եզրափակեց վարչապետը:

Հիշեցնենք, որ MAMUL.amհարցում էր անցկացրել այս թեմայի վերաբերյալ՝ ճի՞շտ եք համարում վարչապետի կողմից մաքսատան աշխատակիցների՝ աշխատանքից ազատումը: Հարցվածների 54% սխալ է համարում Նիկոլ Փաշինյանի արարքը:

9751 | 0
Facebook