Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչ-որ նոր բան չենք սպասում, իհարկե». Մանվել Գրիգորյանի փաստաբան

20:00, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
«Ինչ-որ նոր բան չենք սպասում, իհարկե». Մանվել Գրիգորյանի փաստաբան

«Մանվել Գրիգորյանի գործով միջնորդությունը, ըստ էության, ավարտվեց, հրապարակումը կլինի երկուշաբթի՝ ժամը 12:30»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ քննիչը այսօր կայացած նիստի ժամանակ ներկայացրել է այն ապացույցները, որոնք եղել են նաև նախորդ նիստին:

«Կարծում եմ՝ դատարանին այդ ապացույցները ծանոթ էին, որևէ նոր բան չկար. ներկայացվել է այն դատաբժշկական եզրակացության օրինակը, որով ներկայումս քննարկման առարկա է ՀՔԾ-ում, որպես փաստաթուղթ, որը ստացվել է ապօրինի ճանապարհով և ստորագրվել է դրա լիազորությունը չունեցող անձի կողմից»,- ասաց Մկրտչյանը:

Գրիգորյանի փաստաբանը անդրադարձավ նաև դատարանից իրենց ակնկալիքներին. «Որևէ ակնկալիք դատավոր Մարինե Մելքոնյանից չունեմ, երբևիցե չեմ ունեցել և երբ որ խոսքը կապված կլինի ազատամարտիկի, զինվորի հետ, գիտեմ, որ ոչ բարենպաստ դատական ակտը ապահովված է: Ինչ-որ նոր բան չենք սպասում, իհարկե»,- նշեց նա:

1962 | 0
Facebook