ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու. այն կհրապարակվի ապրիլի 22-ին:
Նշենք, որ այսօր լրացել է Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու 10 ամիսը: