Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել

19:25, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել

Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) ռազմավարության և տեխնոլոգիաների գծով նախագահ Ֆահրէթթին Օզթուրքը խոսել է Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի ներկա ու ապագա ծրագրերի մասին։

Նշել է, որ Թուրքիան այժմ բանակցություններ է վարում Պակիստանի հետ, որին պատրաստվում է 30 ռազմական ինքնաթիռ վաճառել։

«Մենք ինքնաթիռների պահեստամասեր ենք արտադրում։ Մեր ամենամեծ հաճախորդներն ինքնաթիռների խոշորագույն արտադրողներ «Boeing»-ն ու «Airbus»-ն են։ Դրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ տարբեր ընկերությունների հետ համագործակցում ենք։ Մեր իրականացրած արտահանման ծավալները գերազանցում են կես միլիարդ դոլարը և մենք ամեն տարի մեծացնում ենք այդ ծավալները», - նշել է Օզթուրքը։

Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի արդյունաբերական հնարավորությունները թույլ են տալիս արտադրել սեփական ռազմական ինքնաթիռ, ուղղաթիռ, արբանյակ և անօդաչու թռչող սարք։

Աղբյուրը` ermenihaber.am
2348 | 0
Facebook