Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կին-բռնցքամարտիկը չի կարողանում վերադառնալ Իրան՝ ձերբակալության սպառնալիքների պատճառով

19:35, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Կին-բռնցքամարտիկը չի կարողանում վերադառնալ Իրան՝ ձերբակալության սպառնալիքների պատճառով

Ապրիլի 13-ին Ֆրանսիայում կայացած բռնցքամարտի մրցաշարում հաղթանակ տոնած իրանցի առաջին կին-բռնցքամարտիկ Սադաֆ Հադեմը չի կարողանում վերադառնալ հայրենիք՝ ձերբակալության սպառնալիքների պատճառով։ Իրանի օրենսդրության համաձայն՝ 9 տարեկանից մեծ իգական սեռի ներկայացուցիչները հանրության առջև պետք է լինեն գլխաշորով։ Նրան սպառնում է 10-ից 60 օրվա ազատազրկում կամ խոշոր տուգանք։ Նա խախտել է օրենսդրությունը՝ ռինգ դուրս գալով բռնցքամարտի համազգեստով և առանց գլխաշորի։ Նա ստիպված է մնալ Ֆրանսիայում և չի կարողանում վերադառնալ հայրենիք։

2568 | 0
Facebook