Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկնարկում է Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքը

18:45, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Մեկնարկում է Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 9-ին: Տոմսերի վաճառքի առաջին փուլը կանցկացվի վիճակախաղի միջոցով, որին մասնակցելու համար պետք է հայտ ներկայացնել Տոկիո-2020-ի պաշտոնական կայքում: Առաջին փուլին կարող են մասնակցել միայն Ճապոնիայի բնակիչները: Տոմսերի վաճառքի երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը: Երկրորդ փուլն այն երկրպագուների համար է, ովքեր արդեն մասնակցել են վիճակախաղին, բայց չեն հաղթել:

Տոկիո-2020-ի տոմսերի ազատ վաճառքը կսկսվի հաջորդ տարվա գարնանը: Տոմսերի գները սկսվում են 22 դոլարից, իսկ հիմնական փաթեթը կազմում է 72 դոլար:

Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

2106 | 0
Facebook