Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

17:15, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Գորիսի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
     ավազով մշակման աշխատանքներ:

2546 | 0
Facebook