Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Bloomberg-ի վարկանիշով Վենեսուելայի տնտեսությունը թուլացողների շարքում է

19:05, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Bloomberg-ի վարկանիշով Վենեսուելայի տնտեսությունը թուլացողների շարքում է

Վենեսուելան շարունակում է մնալ լուրջ տնտեսական դժվարություններ ունեցող երկրների շարքում: «Վենեսուելան, մի քանի այլ «թշվառ» երկրների հետ միասին, բախվում է բարձր գնաճին և լայն տարածում ունեցող գործազրկության խնդրին»,- այս մասին նշված էր Bloomberg-ի հրապարակման մեջ: 2019 -ին Bloomberg- ի Misery Index-ում Վենեսուելայից հետո ընդգրկվել են Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Թուրքիան, Հունաստանը և Ուկրաինան:

Աշխարհի «թուլացող» տնտեսությունների տասնյակում ընդգրկված են Բրազիլիան, Իսպանիան, Սաուդյան Արաբիան և Սերբիան: Միևնույն ժամանակ, ամենաբարգավաճ տնտեսությունների շարքում Թաիլանդը, Շվեյցարիան և Ճապոնիան հանդես են գալիս առաջատար դիրքերից: Նախորդ տարվա համեմատ, այս տարի Ռուսաստանի տնտեսական ցուցանիշը երկու անգամ նվազել է: Bloomberg-ի տվյալների համաձայն, սա ինֆլյացիայի հետևանք է: Bloomberg-ն իր հետազոտությունն իրականացրել է 62 երկրներում՝ տնտեսագետների հարցումների հիման վրա: Հունվարին Bloomberg-ը հաղորդել էր, որ 2030 թ. Ռուսաստանը կարող է ընդգրկվել աշխարհի տասը խոշորագույն տնտեսությունների շարքում:

| | |
2354 | 0
Facebook
COMMENT.am