Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մատվիենկոն հայտարարել է մայիսի 29-ին Պուտինի և Փաշինյանի կայանալիք հանդիպման մասին

15:30, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Մատվիենկոն հայտարարել է մայիսի 29-ին Պուտինի և Փաշինյանի կայանալիք հանդիպման մասին

Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Մատվիենկոն հայտարարել է մայիսի 29-ին Պուտինի և Փաշինյանի կայանալիք հանդիպման մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին: Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մայիսի 29-ին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի «շրջանակներում»: «Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական համագործակցությունը դինամիկ է: Անցյալ տարի մեր երկրների ղեկավարները հանդիպել են յոթ անգամ, բացի այդ հեռախոսային խոսակցությունների միջոցով նրանք մշտական կապ էին պահպանում միմյանց հետ: Մայիսի 29-ին նրանց հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակներում, իսկ հոկտեմբերի 1-ին նույն միջոցառումը կանցկացվի Երևանում, որտեղ մեր երկրների ղեկավարները նույնպես կհանդիպեն»,- ասել է Մատվիենկոն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում:

4315 | 0
Facebook