Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախանձելի, կառուցողական քննարկում է»․ էդմոն Մարուքյան

14:00, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
«Նախանձելի, կառուցողական քննարկում է»․ էդմոն Մարուքյան

«Իրապես շատ կառուցողական, նախանձելի կառուցողական քննարկում է, որոշեցի իմ ներդրումն ունենալ ու ասել, որ նաև մեր խմբակցությունում բուռն քննարկումներ ենք ունեցել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ու ինչ պետք է անենք, որ կողմն է ճիշտ, որը` սխալ, ում է օգուտ՝ ժողովրդի՞ն, բիզնե՞սին»,- խորհրդարանում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրք սահմանելու հարցի քննարկման ժամանակ։

«Պետք է հասկանալ՝ ինչ անել: Մենք ուզում ենք ասել՝ հիմա ցեմենտն իր տեղը, կլինկերը՝ իր, բիզնեսը՝ իր, բայց մենք խորհրդարանի այս դահլիճում հստակ տեսնում ենք քաղաքական ուժերի մեջ շահերի բախում կա»,- ասել է Մարուքյանը՝ խոստանալով, որ իրենք անուններ կճշտեն, կհրապարակեն:

2992 | 0
Facebook