Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուղիղ միացում Ազգային ժողովից․ օրենքի մի քանի նախագիծ ընդունվեց առաջին ընթերցմամբ

10:05, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Ուղիղ միացում Ազգային ժողովից․ օրենքի մի քանի նախագիծ ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԱԺ-ն շարունակում է քառօրյա աշխատանքները։ Քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:

Այսպիսով, Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված մի քանի օրենքի նախագծեր՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նշենք, որ այսօր քննարկման կներկայացվի նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։

2902 | 0
Facebook