Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծերուկն արդեն անտանելի է դառնում». Կարեն Հովհաննիսյան

01:15, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
«Ծերուկն արդեն անտանելի է դառնում». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի նախագահը մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո առաջին անգամ երևացել է հանրության լայն շրջանակներին և ուղերձով դիմել է Թուրքիայի քաղաքացիներին:
     Նա ապրիլի 18-ին` Անկարայում կայացած ազգային և միջազգային արհմիութենական ընկերությունների համաժողովին իր մասնակցությունն է բերել, որի ժամանակ հանդես է եկել ելույթով:
     Թուրքիայի նախագահը հետաքրքիր շեշտադրումներով է իր ելույթը կառուցել. նա նախ կոչ է արել, որ հետընտրական Թուրքիան համախմբվի և միասնական պայքարի արտաքին սև ու մութ ուժերի դեմ: Էրդողանը նման քարոզչական մեթոդի է դիմում, երբ ներքին քաղաքական կյանքում որոշակի վտանգ է տեսնում: Նա իսկույն անհասցե արտաքին թշնամիներին է վկայակոչում և անհարաժեշտություն է համարում Թուրքիայում միասնությունը: Էրդողանի հաջորդ շեշտադրված «կանգառը» 2023թ.-ն էր: Նա վերջերս սկսել է շատ խոսել, որ Թուրքիայում հաջորդ ընտրությունները լինելու են 2023-ին, այսինքն՝ հերթական ընտրություններ են լինելու: Սրանով փորձ է անում անուղղակիորեն մեսիջներ հասցնել ընդդիմությանը, որ երբեք արտահերթ ընտրություններ չեն լինի: Էրդողանը այս վիճակով արտահերթ ընտրությունների ոչ մի դեպքում չի գնա, քանի որ դա կլինի իր քաղաքական կյանքի վախճանը:
     Հաջորդ շեշտադրումը, որի համար նա ենթարկվում է անխնա քննադատության, տնտեսության անդրադարձն էր: Այստեղ ևս զերծ չմնաց տնտեսության մասին հրապարակումների մեջ արևմտյան և անհայտ սև ու մութ ուժերին մեղադրելուց: Էրդողանը ոչ մի կերպ չի ուզում համակերպվել այն մտքին, որ Թուրքիայի տնտեսության անկման պատճառը ոչ թե լրատվամիջոնցներն են իրենց հոդվածներով, այլ՝ հենց իր վարած քաղաքականությունը: Մի խոսքով՝ ծերուկն արդեն անտանելի է դառնում, բոլորը մեղավոր են բացի իրենից»:

| | |
2473 | 0
Facebook