Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սուղ բյուջեից այսքան միջոցներ հատկացնելը մի՞թե առաջնահերթ է». Նարինե Դիլբարյան

00:30, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
«Սուղ բյուջեից այսքան միջոցներ հատկացնելը մի՞թե առաջնահերթ է». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքացու օրը նշելն անշուշտ ողջունելի է, բայց սուղ բյուջեից այսքան միջոցներ հատկացնելը մի՞թե առաջնահերթ է...: Ավելի նպատակահարմար չէ՞ քաղաքացիների շահերը պաշտպանել բոլոր ասպարեզներում՝ հատկապես զբաղվածության, կրթության և գիտության: Շատ ավելի ազդեցիկ կլիներ Քաղաքացու օրը սահմանամերձ գյուղերի բազմազավակ՝ երեքից ավելի երեխա ունեցող ընտանիքներին հանդիսավոր գումար փոխանցել կառավարության կողմից՝ հարակատուներիս մուծած գումարներից, որովհետև նրանք են, ի հեճուկս՝ վիճակագրական ու տնտեսական անբարենպաստ ցուցանիշների, դաստիարակում մեր ապագա քաղաքացիներին, զինվորներին ու բժիշկներին, պատգամավորներին ու նախարարներին, նրանք են ապահովում Հայաստանի վերածնունդը: Եվ ի վերջո, Հայաստանում օրենքով բազմազավակ պետք է համարել երեք և ավելի երեխա ունեցողներին, ոչ թե՝ հինգ...»:

| | |
1348 | 0
Facebook
COMMENT.am