«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր իշխանությունը ռեսուրս չունի, որ 18 տարեկան անփորձ էրեխեքին գոնե 1 տարի հեռու պահի սահմանից, բայց ռեսուրս ունի ավելորդ, անիմաստ պատգամավորներ պահելու, պարգևավճարներ շռայլելու, անիմաստ տոների վրա աստղաբաշխական թվեր ծախսելու:
Եվ դեռ այսքանից հետո դուք ասում եք, թե բա՞ն է փոխվել «նոր Հայաստանում», հատկապես վերաբերմունքը քաղաքացու, նոր սերնդի, ամենաթանկ ռեսուրսի` մարդու հանդեպ:
Կրկեսներն արդեն վերածվում են խեղկատակության...»: