Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պրեմիեր լիգան նոր ռեկորդ է սահմանել

17:55, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
Պրեմիեր լիգան նոր ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Թոթենհեմ»-ը, երկու խաղերի արդյունքով առաջ անցնելով «Մանչեսթր Սիթի»-ից, դուրս է եկել կիսաեզրափակիչ, ինչը տեղի է ունեցել պատմության մեջ առաջին անգամ։

Այդկերպ Անգլիայի Պրեմիեր լիգան գերազանցել է Իսպանիայի Լա Լիգայի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում երբևէ հանդես եկած թիմերի քանակով։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում տարբեր ժամանակներում Անգլիան ներկայացրել են «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն, «Արսենալ»-ը, «Մանչեսթր Սիթի»-ն, «Լիդս»-ը և «Թոթենհեմ»-ը: Իսպանիան տարբեր ժամանակներում ներկայացրել է «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Վալենսիա»-ն, «Աթլետիկո»-ն, «Վիլյառեալ»-ը և «Դեպորտիվո»-ն:

| | |
1111 | 0
Facebook