Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան կսահմանափակի պոռնոգրաֆիկ կայքերի հասանելիությունը

17:40, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
Մեծ Բրիտանիան կսահմանափակի պոռնոգրաֆիկ կայքերի հասանելիությունը

Հուլիսից Մեծ Բրիտանիան դառնում է աշխարհում առաջին երկիրը, որը պոռնոգրաֆիկ կայքեր մուտք գործելու դեպքում ստուգելու է այցելուների տարիքը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Բրիտանական կառավարության ընդունած որոշման համաձայն պոռնոգրաֆիկ կայքեր մուտք գործողների տարիքի ստուգումը կդառնա պարտադիր: Որոշմանն ընդդիմացող կայքերը կտուգանվեն ու կարգելափակվեն:

Որոշ քննադատներ կասկածի տակ են դրել այս որոշման արդյունավետությունը: Ըստ նրանց, այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարգելափակվեն նաև Twitter, Reddit, Imgur, Tumblr կայքերը:

«Բաց իրավունքի խմբի» գործադիր տնօրեն Ջիմ Քիլոքը կառավարության նոր որոշման շուրջ արտահայտել է իր տեսակետը. «Կառավարությունը նման կայքերին պետք է ստիպի գործել գաղտնիության չափանիշների համաձայն: Վտանգավոր ու անպատասխանատու է պատճառաբանությունը, թե գաղտնիության ապահովումը նախընտրության հարց է»:

| | |
1806 | 0
Facebook
COMMENT.am