ԱԺ «Լույս» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 124 միլիոն դրամ հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար: Որոշումն ընդունվել է չքննարկվող կարգով՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկությամբ։ Կարծում եմ, որ դա շռայլություն է և կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները, սեփական փառքը (և չասեք ժողովրդի հաղթանակը, որովհետև ժողովուրդն այլ հրատապ ու կենսական կարիքներ ունի) օրացույցում ամրագրելու և այդ օրը մեծ շուքով նշելու համար։ Տպավորություն է, որ իշխանությունը հանրության համերաշխությունը քայլ առ քայլ վերականգնելու փոխարեն ավելի է խորացնում անհանդուրժողականությունը։ Իսկ չքննարկվող կարգով Ատոմ Ջանջուղազյանին պետք է պաշտոնանկ անեին և վերջ»։