Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին անդրադարձել է Ուկրաինայում ռուսական սոցցանցերի արգելքին

14:40, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
Զելենսկին անդրադարձել է Ուկրաինայում ռուսական սոցցանցերի արգելքին

Ուկրաինայում նախագահի թեկնածու, շոումեն Զելենսկին անհիմն է համարում «Одноклассники»-ի և «ВКонтакте»-ի արգելումն Ուկրաինայում: Նա այդ մասին ասել է «РБК-Украина»-ի հետ զրույցում. «Եվ ինչի՞ մենք հասանք: Դուք շատ լավ գիտեք, որ մերոնք սկսեցին շրջանցել արգելքը: Ես չեմ օգտվում այդ սոցցանցերից: Անկեղծ ասած, մինչև արգելքն էլ չէի օգտվել»:

Զելենսկին հավելել է, որ ռուսական սոցցանցերն արգելելու փոխարեն ավելի լավ կլինի, որ ուկրաինացիներին սկսեն առաջարկել դրանց այլընտրանքը. «Տվեք մարդկանց հարթակ, որտեղ նրանք կունենան նույն աշխարհայացքը ու կկարողանան հաղորդակցվել միմյանց հետ»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ ինքը «Одноклассники»-ի և «ВКонтакте»-ի արգելումն Ուկրաինայում չի համարում խոսքի ազատության իրավունքի խախտում:

4320 | 0
Facebook