Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

12:30, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
ԱՄՆ կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները, ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Գայանե Աբրահամյանի և Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել են Ծիծեռնակաբերդի 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ կոնգրեսականները ծաղիկներ են խոնարհել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի առաջին արհավիրքը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:
Թանգարան-ինստիտուտի տնօրինությունը կոնգրեսականներին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլալեզու գրքեր:

2570 | 0
Facebook