Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Կան մարդիկ, որ գողանում են զինվորի հացն ու դրանց բռնել չի լինի»․ Կարեն Հովհաննիսյան

19:05, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
«Կան մարդիկ, որ գողանում են զինվորի հացն ու դրանց բռնել չի լինի»․ Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղուց անցել է խոսքի ժամանակը, դե գործ անելու ժամանակն էլ կանցնի, ու կմնանք կոտրած տաշտակի առջև... Մեր բանակում պետք է հիմնովին փոխվի ներքին կանոնակարգը: Այն մի տեսակ հարմարացված կանոնակարգ է ու ընդհանրապես աղերս չունի մեր մենթալիտետի հետ: Շարքայինի համար նախատեսված համազգեստն ավելի շատ բանվորական շոր է, քան համազգեստ: Այն միայն իր կամուֆլյաժային տեսքով է համապատասխանում զինվորականին, իսկ մնացած առումով՝ ոչ: Տաբատն անհարմար, այդ նույն տաբատով զինվորը ֆիզո է անում, վազում է, լսարան է մտնում, մարտական պատրաստություն է անցնում: Համազգեստի անհարամրությունն ավելի շատ է զգացվում ֆիզոյի և մարտական պատրաստության ժամանակ: Բազմաթիվ անգամ եմ անդրադարձել այս խնդրին, ու այն մնացել է էսպես անլուծելի մի բան: Պատկերացրեք մի լայն տաբատ՝ ձագը կախ, ու դրանով դու պետք ա վազես, հաղթահարես բազմաթիվ արգելքներ (թռնել, մագլցել, փորսող գնալ և այլն): Այդ անհարմարության պատճառով կամ համազգեստն է ճղվում, կամ զինվորներն են ընկնում ու վնասվածքներ ստանում: 21-րդ դարի բատինկեքը բա... Արաքսի հովիտում էլ նույն բատինկեն են հագնում, Օմարի գլխին էլ նույնն են հագնում: Մի տեղ հալվում կպնում ա ոտիքդ, ոտքերդ խաշելով, մյուս տեղն էլ դառնում ա ոսկոր ու ոչ քայլելիս ա ծալվում, ոչ վազելիս, իսկ ոտքերի ցրտահարվելու մասին էլ չասեմ: Էս գոտկատեղից ներքևի մասին, հիմա վերևի մասին: Դե դուք պատկերացրեք, որ պիջակով ֆիզո եք անում, մի պիջակ, որի թևատակերն էնքան կախ ա, որ թևդ բարձրացնելիս թվում ա, թե չղջիկ ես դառնում ու ողջ պիջակդ հետը բարձրացնում ա վերև... Բա գլխարկը... Թե՛ ամառային, թե՛ ձմեռային գլխարկները միայն ու միայն կարծես թե անհարամարության ստեղծելու համար են հատուկ ներդրված: Դիրքում ձմեռային գլխարկ եթե դնես, ապա զրահպատ գլխարկ չես կարող հարմարացնես, որ դնես, դե խայտառակ տգեղ ձևի մասին էլ չխոսամ: Մայկա-տռուսիկ... Լավ, էս ուրիշ կինոյա, մի երկար գրառման թեմա...Մեր բանակի հանդերձանքը պետք է որակական փոփոխության ենթարկվի: Կարող եմ մանրամասն նկարագրել բոլոր անհարմարությունները, բայց խնայում եմ ընթերցողին: Ճիշտ ա, բոլորս քֆրտում ենք զինվորի հացը գողացողին, բայց հավատացեք՝ կան այդպիսի մարդիկ, որ գողանում են զինվորի հացն ու դրանք քիչ չեն, ու դրանց բռնել չի լինի, քանի որ զորամասի ճաշարանից են գողանում: Լավ, ի՞նչ անենք: Ես միշտ սխալ եմ համարել կոլեկտիվ մոտեցումը: Զինվորը պետք է ունենա հստակ չափաբաժին, և այդ չափաբաժինն ընդամենը պետք է զորամասի ճաշարանում տաքացվի և վերջ: Միայն այդ դեպքում հնարավոր է գողությունը վերացնել: Այդ դեպքում էլ կգողանան միայն այն զինվորի բաժինը, ով ճաշարան չի գնացել: Զինվորն այնքան պետք է ուտի, որ սոված չմնա, այսինքն չափաբաժինն այնքան սահմանել, որ լրացուցիչի կարիք չունենա: Ամենաբարդ ու դժվար հարցը՝ միջանձնային հարցը: Ախր մեր բանակը կառուցված է լրիվ խորհրդային բանակի տիպիկ օրինակով, որտեղ տիրում էին բացառապես կոլեկտիվ կարգեր և այդ կոլեկտիվ կարգերին հսկող սովետի ներդրած գողական տարրեր: Մեր բանակից ուղղակի դրանք պետք է դուրս շպրտենք: Ասե՞մ, թե՞ ոնց: Չեմ սիրում թուրքերին օրինակ բերել, բայց պիտի ասեմ: Թուրքիայի բանակում թե՛ շարքային, թե սպայական կազմը կրում են ՈՒՍԱԴԻՐՆԵՐ: Իսկ ինչպես գիտեք, միջանձնային հարաբերությունների հիմնական պատճառը հենց «պագոներն» են ու «պագոնավորի հետ քիփ» լինելն է: Ինչպես ամենասկզբում նշեցի, մեր բանակի կանոնակարգը հիմնովին պետք է փոխվի, փոխահարաբերությունները պետք է հստակ լինի ու պարզեցված: Հրամանների կարգը սահմանվի, զինվորը հստակ իմանա իր պարտականությունը և իրավունքը: Այսօրվա մեր բանակում մեկ զինվորին պատժելու համար կարող են մի ամբողջ զորք ողջ գիշեր պլացում շարած պահել, կամ մի ամբող օր անիմաստ շարային տան անել: Շարային ասեցի, հիշեցի: Բա շարայի՞նը: Այ մարդ, զինվորն անցավ երդման արարողությունը, վերջ, մոռանում ա շարայինի մասին: Նա իր ողջ օրը պետք է տրամադրի տեսական և գործանական ռազմական գիտելքիներ ձեռք բերելուն, որից հետո արդեն անցնի դրանց կիրառմանը, այսինքն՝ բուն ծառայությանը: Մի խոսքով էնքան բանի մասին կարելի է խոսել, էնքան բան կարելի է դզել-փչել` սկսած հանգստից, վերջացրած քնից... Ուղղակի պետք է խոսքից անցնենք գործին...

Հ.Գ. Պատրաստ եմ օգտակար լինել և բարի խորհուրդներ տալ...»։

| | |
1772 | 0
Facebook
COMMENT.am