Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Կառավարության կառուցվածքի մասին նախագիծն ընդունվեց. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին

10:25, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
Կառավարության կառուցվածքի մասին նախագիծն ընդունվեց. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին

71 կողմ, 40 դեմ ձայներով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու:

Արդեն հայտնել էինք, որ նախագծով նախատեսվում է կրճատել փոխվարչապետերի թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը: Առաջարկվում է նվազեցնել նախարարությունների թիվը՝ սահմանելով 12-ը: Մասնավորապես, նախատեսվում է միաձուլել Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Առաջարկվում է նաև միավորել Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:

Նախաձեռնությամբ կմիանան Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեները, այլև Պետական գույքի կառավարման կոմիտեն:

Առաջարկվում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության նախարարություն՝ կրճատելով նախարարության՝ տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտի բոլոր լիազորությունները և գործառույթները: Նախատեսվում է նախարարության լիազորությունների ցանկում ավելացնել նաև թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ:

Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը:

| | |
1302 | 0
Facebook