Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարոն Մարուքյանը ոչ միայն կոճակներով, այլև թելերով կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումին». Վ. Հովակիմյան

10:20, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
«Պարոն Մարուքյանը ոչ միայն կոճակներով, այլև թելերով կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումին». Վ. Հովակիմյան

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն արձագանքեց «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթին, երբ վերջինը, Կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ հայտարարել էր՝ «ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը»:

«Հավատում եմ, որ պարոն Մարուքյանն ամենայն մանրամասնությամբ, ոչ թե կոճակներով, այլ թելերով կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումին, բայց կընդգծեմ, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը, ոչ ցանկություն ենք ունեցել որևէ մեկինը կրել, ոչ էլ տեսլական ենք ունեցել դրա համար»,- ասաց Հովակիմյանը:

6496 | 0
Facebook