Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հակապետական... Մեզ է ասում... Միքայել Մելքումյանն է ասում»․ Բաբկեն Թունյան

11:05, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
«Հակապետական... Մեզ է ասում... Միքայել Մելքումյանն է ասում»․ Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրել է. «Նոր լսում եմ՝ Միքայել Մելքումյանն ասում է՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ որոշում է ընդունել (ցեմենտի պետտուրքի հարցով): Հակապետական... Մեզ է ասում... Միքայել Մելքումյանն է ասում... Չէ, դուք հանկարծ տեմպը չթուլացնեք, ինչքան կարող եք խոսեք։ Ես հլը որ ուշադիր ու հաճույքով լսում եմ բոլորիդ։ Հա, պապս ասում էր՝ մարդու լեզուն առյուծ ա, բայց որ կապերը շատ բաց թողեց, առաջինն իրեն կուտի։ Պապս իմաստուն մարդ էր։ Update: Մի ուրիշ հարցազրույցի մեջ էլ ասում է, որ հանձնաժողովում հավաքված են կիսագրագետ, գիտելիքներ չունեցող, պլինտուսից ցածր դատողություններ ունեցող մարդիկ։ Ուսանողներն էին բարևում ժողից»։

3711 | 1
Facebook