Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսպիսի ծրագրով և կառուցվածքով Կառավարությունը դատապարտում է իրեն ձախողման». Ավետիք Չալաբյան

10:10, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
«Այսպիսի ծրագրով և կառուցվածքով Կառավարությունը դատապարտում է իրեն ձախողման». Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին Ազգային ժողովում գնում է կառավարության նոր կառուցվածքի քննարկումը։ Ես արդեն առիթ եմ ունեցել գրելու նրա մասին, որ այն փոփոխությունները, որոնք առաջարկում է Կառավարությունը, բերելու են խնդրո առարկա ոլորտներում իրավիճակի վատացմանը, իսկ Սերժ Սարգսյանի համար ստեղծած Սուպերվարչապետական համակարգի պահպանումը վաղ թե ուշ բերելու է նրան, որ գործող վարչապետը կրկնի նույն Սերժ Սարգսյանի սխալները, և դառնա նրա ակամա կրկնօրինակը։ Այս թեմայով երեկ Ազգային ժողովում շատ հիմնավոր ելույթ է ունեցել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը հանգամանորեն շարադրել է նույն խնդիրները, և առաջարկել է Կառավարության շատ ավելի բալանսավորված կառուցվածք:

Աջակցելով Էդմոն Մարությանի ելույթի հիմնական մտքերին, ես ընդամենն ավելացնեմ, որ նրա վերջին հարցը շատ պարզ պատասխան ունի, որից ինքը, լինելով Ելք դաշինքի նախկին անդամ, ամեն կերպ փորձում է խուսափել՝ դա Նիկոլ Փաշինյանի իշխանատենչությունն է, և ամեն գնով ամբողջ իշխանությունը սեփական ձեռքերում պահելու ձգտումը, այլապես մենք այսօր կունենային որակապես ավելի արդյունավետ կառավարություն։ Իսկ այն, որ այսպիսի ծրագրով և կառուցվածքով Կառավարությունը դատապարտում է իրեն ձախողման, արդեն համարյա կասկած չի առաջացնում, ցավոք այն տեղի է ունենալու մեր բոլորի հաշվին»։

2424 | 0
Facebook