Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

ԱԺ ղեկավարությունը «կուլտուրական» մերժել է ԼՀԿ-ին. «Հրապարակ»

09:30, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
ԱԺ ղեկավարությունը «կուլտուրական» մերժել է ԼՀԿ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել, որը նախատեսում է ԱԺ խմբակցությունների և ընդդիմության դերի բարձրացում: Փաթեթը մշակվել է դեռևս «Ելք» դաշինքի ժամանակ, և Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմնակից է եղել ընդդիմության դերի բարձրացմանը, սակայն հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, և իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը։

Տեղեկացանք, որ ԱԺ ղեկավարությունն օրերս «կուլտուրական» մերժել է ԼՀԿ գործընկերներին՝ ասելով, որ սահմանադրական այդ փոփոխությունները կքննարկեն ավելի գլոբալ փոփոխությունների համատեքստում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2601 | 0
Facebook
COMMENT.am