Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

ԱԺ-ում քվեարկության կդրվի Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը. «Հրապարակ»

09:25, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
ԱԺ-ում քվեարկության կդրվի Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր ԱԺ նիստում քննարկվելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը:

Էդմոն Մարուքյանը երեկ պարզաբանեց, որ կառավարության կառուցվածքի մասին կառավարությանն ուղղված իրենց հարցապնդմանը նախարարը «վիրավորական» և նույնաբովանդակ պատասխաններ է տվել։ «Հարցապնդման պատասխանը, կարծում եմ, վիրավորանք էր սահմանադրական մարմնի հասցեին։ Նմանատիպ պատասխան տալ 8-9 հարցի, կարծում եմ՝ խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրի համար շատ վատ տարբերակ է։ Դա իր հետևանքը պետք է ունենա»։ ԱԺ կանոնակարգը տալիս է այդ հնարավորությունը, սակայն իշխանությունը չի պատրաստվում հանձնել Ջանջուղազյանին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2040 | 0
Facebook
COMMENT.am