Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առանց թերությունների մարմնամարզությունում հնարավոր չէ»․ Վահագն Դավթյան

21:20, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Առանց թերությունների մարմնամարզությունում հնարավոր չէ»․ Վահագն Դավթյան

Լեհաստանում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունից բրոնզե մեդալով վերադարձած Վահագն Դավթյանն ամփոփել է իր մրցելույթը․ «Ելույթս կգնահատեմ լավ, քանի որ վերջնական արդյունքում ունեցանք մրցանակային տեղ: Իմ վարժությունում թերություններ կային, բայց առանց դրա մարմնամարզությունում հնարավոր չէ: Շատ ուրախ եմ, որ ստացվեց նվաճել մեդալ և ուղեգիր: Դա միայն իմ հաջողությունը չէ, այլ ամբողջ թիմինը՝ իմ ընկերներինը, մարզիչներինը և մեր ամբողջ երկրինը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնեցին ինձ: Այդ ամենն արվել է թիմային մեծ աշխատանքի շնորհիվ: Նպատակ ունեմ շատ հաջող ելույթ ունենալ Եվրոպական խաղերում, իսկ արդյունքը կախված կլինի իմ լավ մասնակցությունից: Լավ եմ տրամադրված, կպատրաստվեմ ու կտեսնենք, թե ինչ կլինի»:

1828 | 0
Facebook