Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անիմաստ ծախսերով արդյունքի չես հասնի, որքան էլ որ աստղային ու գեղեցիկ թվան այդ ծախսերը». Բաբկեն Պիպոյան

18:15, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Անիմաստ ծախսերով արդյունքի չես հասնի, որքան էլ որ աստղային ու գեղեցիկ թվան այդ ծախսերը». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Այաքս»-ը հիմնական կազմի ֆուտբոլիստներից միայն 6-ին է գնել այլ ակումբներից, մնացածներն իր սաներն են: Գնումների վրա էլ ծախսել է ընդամենը 50.5 մլն եվրո: Պետք է սովորել մասնագետներ պատրաստել, իսկ առկա գումարը` ճիշտ ծախսել:

Անիմաստ ծախսերով արդյունքի չես հասնի, որքան էլ որ աստղային ու գեղեցիկ թվան այդ ծախսերը, որքան էլ դրանք համեմես «հիմնավորումներով» ու այլընտրանքի բացակայությամբ:

Չֆուտբոլացնել:))»։

2790 | 0
Facebook