Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիգրան Պետրոսյանը 6-րդն է «Ռեյկյավիկ օփեն»-ում

17:35, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Տիգրան Պետրոսյանը 6-րդն է «Ռեյկյավիկ օփեն»-ում

Իսլանդիայում ավարտվեց «Ռեյկյավիկ օփեն» միջազգային մրցաշարը: 8 շախմատիստ, որոնց թվում էր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-8-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Ռումինիայի ներկայացուցիչ Կոնստանտին Լուպուլեսկուն, Իրանի ներկայացուցիչ Ֆիրուզա Ալիռեզան դարձավ երկրորդը, իսկ շվեդ գրոսմայստեր Նիլս Գրանդելիուսը եզրափակեց լավագույն եռյակը: Տիգրան Պետրոսյանը լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց միայն 6-րդ տեղը: Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսեսյանը հաղթողներից հետ մնացին միայն կեսական միավորով և գրավեցին համապատասխանաբար 9-րդ և 10-րդ հորիզոնականները:

2068 | 0
Facebook