Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բա ո՞ւր մնաց Փաշինյանի խոստացած՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին»․ Արմեն Աշոտյան

17:05, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Բա ո՞ւր մնաց Փաշինյանի խոստացած՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան վերջին հանդիպումը չի ընթացել միայն հումանիտար ոլորտի ծրագրերի շուրջ, այլև քննարկվել է դեռևս 2016-ին ձևավորված կարգավորման առաջարկությունների փաթեթը:

Հարցեր Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին՝

1. Ո՞նց անենք, որ Ղարաբաղյան բանակցությունների մասին տեղեկանալու համար չմնանք Մամեդյարովի հարցազրույցների հույսին կամ չսպասենք Լավրովի ասուլիսներին:

2. Բա ո՞ւր մնաց Փաշինյանի խոստացված՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին, եթե արդեն անցել եք բովանդակային քննարկումներին»։

| | |
2558 | 1
Facebook