Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ով ասել ա՝ հանձնարարված ա, վարչապետի դեմ գնացեք, ինձ ասեք». Գ. Ծառուկյան

16:15, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Ով ասել ա՝ հանձնարարված ա, վարչապետի դեմ գնացեք, ինձ ասեք». Գ. Ծառուկյան

«Ով ասել ա՝ հանձնարարված ա, վարչապետի դեմ գնացեք, ինձ ասեք»,- դիմելով «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր արդեն 3 օր փակել են ճանապարհն ու բողոքի ակցիա են իրականացնում, ասաց Գ. Ծառուկյանը: «Ով ասել ա՝ ճանապարհ փակեք, գործից կազատեմ... Ով մեզ կպնի, դոկումենտալ պատասխանը կստանա»,- շարունակեց նա: Գործարանի սեփականատերը հավելեց, որ հարցը բարձրացված է, պետք է դրական լուծում ստանա. «Ձեր ծանուցագրերը ճղեք, թափեք, հանձնաժողովին անձամբ տեղյակ կպահեմ, որ ժողովրդի մատից հարկավոր է փուշ հանել, հնարավորություն տալ»:

Աշխատակիցներից մեկի հարցին՝ ինչքանո՞վ վստահ լինենք, որ մի քանի ամիս հետո նոր ծանուցագրեր չենք ստանա, ասաց. «Խոսք եմ տալիս՝ ամեն ինչից տեղյակ կլինես: Ծառուկյանը ձեր հետ ա, ձեր կողքին ա... Նորից կգամ ձեր հետ հանդիպելու»:

6622 | 1
Facebook