Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լեդի Մակբեթը» խուսափեց դատավարությունից

15:15, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Լեդի Մակբեթը» խուսափեց դատավարությունից

Կիրակի Ռուսաստանում մահացել է 76-ամյա Միրյանա Մարկովիչը՝ Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կինը: Պատերազմական հանցագործություններում ներգրավված առաջին տիկինն իր ամուր կամքի շնորհիվ ստացել էր «Լեդի Մակբեթ» անունը, գրում է The New York Times-ը:

«Լեդի Մակբեթը» մահացել էր թոքաբորբից: Նա իր բուժումն ստանում էր Սոչիի ափամերձ առողջարանում:

Հիշեցնենք, որ Միլոշևիչն առաջին նախագահն էր, որ պաշտոնավարման ընթացքում միջազգային դատարանում մեղադրվել է մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար: Նա մահացել էր 2006թ.՝ Հաագայում իր դատավարության եզրակացությանը սպասելիս:

Բելգրադի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր, նեոկոմունիստական կուսակցության առաջնորդ Միրյանա Մարկովիչը կասկածվում էր Բելգրադում թերթի խմբագիր Սլավկո Կուրուվիայի 1999թ. սպանության և Միլոշևիչի կարճաժամկետ խորհրդական Իվան Ստամբոլիչի 2000թ. անհետացման մեջ: 2003թ., Սերբիայում իր նկատմամբ առաջադրված կոռուպցիոն մեղադրանքների հետևանքով, նա իր որդու՝ Մարկոյի հետ փախուստի էր դիմել և Ռուսաստանից քաղաքական ապաստան ստացել:

4452 | 0
Facebook